Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն

Ինչպես տաքանալ ձմռանը

Ինչպես տաքանալ ձմռանը

Ձմռանը փողոցում կարելի է մրսել հաշված րոպեների ընթացքում: Առաջարկում ենք միջոցներ, որոնք եւ կտաքացնեն, եւ կկանխեն մրսածությունը: Դրսում եթե շատ ցուրտ է, աշխատեք շնչել դանդաղ, բայց ոչ խորը: Այս վարժությունը հանգստացնում է նյարդային,,, համակարգն ու օրգանիզմին հնարավորություն տալիս հարմարվել ցրտին: Արագ քայլելով ու այս կերպ շնչելով, դուք կզգաք, թե որքան եք տաքանում:

 

Կարելի է ընդունել ալկոհոլ, բայց ոչ թե ներսից, այլ դրսից: Եթե ճանապարհին մրսել եք, չի կարելի ալկոհոլ խմել տաքանալու նպատակով: Այն շատ շուտ թուլացնում է մարմինն, իսկ կրկին դուրս գալու դեպքում ավելի շատ կմրսեք: Բացի այդ, թուլացած ու տաքացած վիճակում հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է:

 

Այլ բան է, եթե ալկոհոլ «ընդունում ենք» արտաքինից: Ձեռքի արագ շարժումով կարելի է շփել մաշկը օղիով: Կարելի է ինհալացիա անել եղեսպակի գոլորշով:

 

Առհասարակ դեղաբույսերով ինհալացիաները շատ լավ օգնում են մրսածության դեպքում: Մրսածությանը շատ լավ օգնում է կոճապղպեղի (իմբիր) արմատը: Կաթի մեջ լցնել 1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի, ապա եռացնել, ավելացնել մեղր ու խմել: Եվ համեղ է, եւ օգտակար մրսածությանը:

 

Շատ լավ օգնում ու հանգստացնում է ցնցուղով մերսումը: Եթե զգում եք, որ փողոցում մրսել եք, տուն մտնելուց հետո անմիջապես տաք ցնցուղ ընդունեք: Ջրի տաքությունը կարելի է հազիվ դիմանալու աստիճանի անել: Իհարկե, նաեւ պետք է զգույշ լինել, որովհետեւ այն սրտի համար մեծ ծանրաբեռնվածություն է:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ